Armenian text to speach

Ինչո՞ւ կտրուկ լարվեցին Արմեն Երիցյանի և նախագահի հովանավորյալ Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) հարաբերությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները «Ֆլեշ» ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար: Մինչ այս միջադեպին եւ դրա հանգուցալուծմանն անդրադառնալը, նախ պարզաբանենք, թե ով է Բարսեղ Բեգլարյանը: Նա Հայաստանի օլիգարխներից է` ծագումով ղարաբաղցի: Սերժ Սարգսյանի ուսանողական ընկերներից է: Մասնագիտութամբ տնտեսագետ Բարսեղ Բեգլարյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը եւ շուկայական հարաբերությունների հաստատումը, մանկավարժական գործունեությամբ է զբաղվել: Հայաստանի անկախանալուց եւ նոր տնտեսական հարաբերությունների հաստատումից հետո Բեգլարյանը թողել է մանկավարժական գործունեությունը եւ սեփական գործն է դրել: Նրա գործերը հատկապես սկսել են լավ գնալ Սերժ Սարգսյանի Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 96-ից սկսած, երբ Սարգսյանը դարձել է սուպեր նախարար՝ ղեկավարելով ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը: Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի միջեւ քավոր-սանիկական հարաբերություն կա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս