Գագիկ Ծառուկյանը Մոսկվայում Ռոբերտ Քոչարյանի՞ն է հանդիպել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը եւ հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը, եւ որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը` «Արարատ-հայաթում»: Որոշ տեղեկություններով, հենց Հովիկ Աբրահամյանն է Քոչարյանին տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունները կայանալու են:

Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, մեր տեղեկություններով, այցելել է Քոչարյանին: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս