«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկը երեկ կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և սահմանել այն 10.5 տոկոսի մակարդակում: Կենտրոնական բանկի գործողությունները արդեն հակասում են նույնիսկ ամենատարրական տրամաբանությանը: Խնդիրն այն է, որ սրանով ԿԲ-ն թանկացնում է փողը, ինչը ուղղակիորեն հանգեցնում է բանկերի կողմից տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսների բարձրացմանը: Իսկ վարկերի թանկացումը բերում է տնտեսության մեջ ներդրումների նվազմանը և տնտեսության աճի արգելակմանը: Եվ սա այն դեպքում, երբ վերջին ամիսներին ՀՀ-ում նույնիսկ պաշտոնապես գրանցվում է տնտեսական չափազանց փոքր աճ»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։