«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ազատամարտիկները ոչ մի դեպքում չպետք է վերադարձնեն իրենց մարտական պարգևները: Հիշեցնենք` ի նշան Բերձորում Հիմնադիր խորհրդարանի անդամներին ծեծելու դեպքը դատապարտելու՝ առաջինը իր մեդալը վերադարձրեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Իգոր Մուրադյանը: Երեկ էլ մարտական պարգևները ԼՂՀ իշխանություններին վերադարձնելու մասին հայտարարեց Ապրես Զոհրաբյանը:
«Դա հայրենիքի նվերն է, թեկուզ հայրենիքի նվերը այսպիսի մարդիկ են այսօր ստացել, որ արժեզրկվել է: Ամեն դեպքում, այդ պարգևները իրենց արածի գնահատանքի մի փոքրիկ արտահայտությունն է, իրենց սեփականությունն է: Չնայած, եթե նրանց այդ փոքրիկ մեդալն է հասնում, թաքնվողներն ավելի մեծ մեդալ են ստացել, բայց կրկնում եմ՝ իմ կարծիքով՝ իրենք չպետք է վերադարձնեն: Բացի այդ, սահմանին այսօր ահավոր ծանր վիճակ է, արցախյան խնդիրը շատ սրված է, ու չպետք է մի քայլ անենք, որ մեր Արցախը, մեր պայքարը մի փոքր տոկոսով մեր աչքից ընկնի»»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։