
Բրիտանացի բժիշկները խորհուրդ են տալիս կանանց հղիության առաջին 3 ամիսների ընթացքում ամբողջությամբ հրաժարվել ալկոհոլի օգտագործումից:
Այս մասին ասվում է գինեկոլոգների ու մանկաբարձների թագավորական քոլեջի կողմից հրապարակված թարմացված պաշտոնական խորհրդատվական ձեռնարկում:
Ավելի վաղ հրապարակված խորհուրդներում նշվում էր, որ թույլատրելի է հղիության վաղ շրջանում մեկ շաբաթվա ընթացքում երկու բաժակ գինի խմելը:
Մասնագետները նշում են, որ հղիության առաջին 3 ամիսները չափազանց կարևոր են պտղի զարգացման համար: