Երևանից Մոսկվա չվերթ իրականացնող օդանավն, օդաչուի որոշմամբ, հարկադրված վայրէջք է կատարել Վոլգոգրադում ուղևորներից մեկի ոչ ադեկվատ վարքի պատճառով, գրում է Ինտերֆաքսը:
Գործակալության աղբյուրի խոսքերով՝ օդանավը վայրէջք է կատարել Վոլգոգրադում 22:30-ին:
Վայրէջքը կատարվել է օդանավի օդաչուի որոշմամբ, քանի որ ուղևորներից մեկն իրեն ոչ ադեկվատ է պահել, ինչը կարող էր մյուս ուղևորների անվտանգությանը սպառնալ:
Ուղևորը եվրոպական երկրներից մեկի, հավանաբար՝ Նիդերլանդների բնակիչ է եղել:
Նշվում է, որ ուղևորի ոչ ադեկվատությունը կայացել է նրանում, որ նա վազվզել է օդանավի սրահում ու թակել օդաչուի խցիկի դուռը: Վոլգոգրադում տղամարդուն իջեցրել են օդանավից: Նախնական տվյալներով՝ նրա մոտ հետապնդման մոլուցքի նոպա է եղել:
Երեք ժամ անց օդանավը շարունակել է թռիչքը դեպի Մոսկվա, օդանավում 130 ուղևոր է եղել: