Սիրիայում և Իրաքում իսլամիստների կողմից մարտնչում է 20 հազար օտարերկրացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետության» ու այլ ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում է 20 հազար օտարերկրացի, այդ թվում նաև 3400 մարդ Արևմտյան երկրներից, գրում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated press-ին:

Մարտական գործողություններին մասնակցելու համար Սիրիա հասնել փորձել է ԱՄՆ 150 քաղաքացի, ընդ որում նրանց մի մասը ձերբակալվել է հակամարտության գոտի ուղևորվելու ճանապարհին, մյուս մասը՝ զոհվել է մարտերում: Միևնույն ժամանակ որոշ ամերիկացիներ ցայսօր մարտնչում են իսլամիստների կողմից:

ԱՄՆ ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Նիկ Ռասմուսենը հայտնել է, որ Իրաքում ու Սիրիայում մարտնչում են շուրջ 90 երկրի քաղաքացիներ:




Լրահոս