Փետրվարի 3-ի ուշ երեկոյան հանրահայտ Տարզան-Նատաշա Կոռոլյովա զույգին հյուր են գնացել 3 ընկերներ: Սակայն մի քանի ժամ անց անհանգստացած երգչուհին զանգահարել է դռնապանին և խնդրել անհապաղ շտապօգնություն կանչել:
Պարզվում է՝ հանրահայտ զույգի բոլոր 3 հյուրերը վատ են զգացել, ընդ որում, նրանցից մեկը գրեթե անգիտակից վիճակում է գտնվել:
«Մենք թեյ էինք խմում, -հիշում է Նատաշան: – Նա հյուր էր եկել գործերով, իսկ հետո ասաց, որ գլխացավ ունի ու գնաց զուգարան: Մենք երկար նրան սպասեցինք, սակայն նա չվերադարձավ, ամուսինս որոշեց ստուգել, թե ինչ է տեղի ունեցել և գնաց նրա հետևից զուգարան: Իսկ նա այնտեղ նստած է եղել ու ամբողջ մարմնով ցնցվել»:
Երգչուհու խոսքերով՝ նա անգամ պատկերացում չունի, թե ինչ նյութ կամ որտեղ է այն օգտագործել Անտոն Մալինովսկին:
LifeNews-ի տեղեկություններով՝ հյուրերը վերջերս են վերադարձել արտասահմանից ու իրենց հետ շոկոլադ բերել, որի միջուկում, իբրև թե, մարիխուանա է եղել: