Որքան է հարստացել Գորիկ Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտոնյաները սկսել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրենց ունեցվածքի և գույքի մասին հայտարարագրեր:

Այսօր  Armlur.am-ը կներկայացնի, թե իր հայտարարագրում ինչ տվյալներ է ներկայացրել ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը: Նշենք, որ նա ներկայացրել է իր և կնոջ` Գայանե Մելիքյանի հայտարարագրերը:

Ընդգծենք, որ թե 2013թ.-ի, թե 2014թ.-ի տարեկան հայտարարագրերում Գորիկ Հակոբյանը ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Նա ներկայացրել  է միայն իր տարեկան եկամուտն ու առկա դրամական միջոցները: Եվ այսպես, 2013թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Գորիկ Հակոբյանն այդ տարի վաստակել էր 7 մլն 435 հազար 186 դրամ: Իսկ դրամական միջոցներն էլ 25 մլն 500 հազար դրամից դարձրել էր 28 մլն 300 հազար դրամ:

2014թ. տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենը 28 մլն դրամը դարձրել է 38 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարում էլ կարողացել է վաստակել 9 մլն 137 հազար դրամ` այն էլ միայն աշխատանքի վարձատրության շնորհիվ:

Գորիկ Հակոբյանի կինն էլ` Գայանե Մելիքյանն իր հայտարարագրում միայն դրամական միջոց է նշել, որը 2013թ.-ին կազմել է 22 մլն 800 հազար դրամ, իսկ 2014-ին` 24 մլն 500 հազար դրամ:




Լրահոս