Երեխայի անհետանալու պատճառը ծնողների ամուսնալուծությո՞ւնն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ 10 օր է` որպես անհայտ կորած որոնվում է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ 16-ամյա Նելլի Արզումանյանը:

Armlur.am-ի տեղեկություններով` 16-ամյա դեռահասն ապրում է մոր և մորեղբոր հետ: Այս ընտանիքում կա 9 անդամ, որոնցից ոչ ոք չի նկատել` ինչպես է վերջին անգամ տանից դուրս եկել որոնվող աղջիկը: Տան անդամներն, անգամ, չեն կարողանում հասկանալ` ուր կարող էր գնալ երեխան: Գյուղում լուրեր են շրջանառվում, թե վերջին շրջանում երեխան իրեն նման չէր:

Տեղեկացնենք, որ Նելիի ծնողները տարիներ առաջ են ամուսնալուծվել: Խոսակցությունների համաձայն` այս հանգամանքը 16-ամյա աղջկան արդեն երկար ժամանակ հանգիստ չի տալիս:

Մեզ հայտնի դարձավ նաև, որ Նելլիի ընտանիքն ապրում է սոցիալապես ապահով վիճակում:

Հիշեցնենք, որ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ որոնվում է Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ 16-ամյա Նելլի Արզումանյանը: Վերջինիս գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողին ՀՀ ոստիկանությունը խնդրում է դիմել Մասիսի կամ մոտակա բաժին:




Լրահոս