Հայաստանին պարզած Թուրքիայի ձեռքը միշտ օդում է մնում. Էրդողանի հերթական հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոլումբիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել այդ երկրում կազմակերպված «1915 թ. Օսմանյան կայսրության ամենաերկար տարին» սիմպոզիումի ժամանակ, որի ընթացքում կրկին կոչ է արել ուսումնասիրել 1915 թ իրադարձությունները գիտության այլ ոչ թե քաղաքականության պրիզմայից, տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Ըստ նրա՝ «այն ինչ թուրքերն արել են ընդդեմ հայերի և հայերն՝ ընդդեմ թուրքերի, հավուր պատշաճի կերպով չի քննարկվել»:

Էրդողանը նաև հայտարարել է՝ իբրև թե «Հայկական սփյուռքի ազդեցության պատճառով Հայաստանին պարզած իրենց ձեռքը միշտ օդում է մնում» և որ «նրանք ևս մեկ անգամ վերահաստատում են հայերին ուղղված իրենց անկեղծ կոչը»:

«Այս տարի՝ 100-ամյակին, մենք դարձյալ անկեղծորեն և սրտանց կրկնում ենք՝ եկե՛ք այս հարցը քաղաքական դաշտից հանենք և գիտությանն ու գիտնականներին հանձնենք»,- ասել է նա:

«Մենք վերջ չենք դնի 1915 թ իրադարձությունների հարցում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված մեր ջանքերին »,- հայտարարել է Էրդողանը:




Լրահոս