Երևան-Մոսկվա չվերթի ոչ ադեկվատ ուղևորը Հոլանդիայի հատուկ ծառայությունների աշխատակից է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիդերլանդների թագավորության քաղաքացի հանդիսացող 36-ամյա Ռոննի Փեթրուս Ջոզեֆինան Երևանից Մոսկվա տրանզիտով Նիդերլանդներ է թռչելիս եղել: Ինչպես պարզաբանել է անձամբ հոլանդացին, նա Նիդերլանդների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է եղել:

Իրավապահ մարմիններում LifeNews-ի աղբյուրը հայտնել է, որ Ռոննին երկար ճամփորդություն է ունեցել, վերջինս իր մեքենայով սկզբում Ամստերդամից Հայաստան է մեկնել՝ Բուլղարիայով ու Թուրքիայով տրանզիտով: Երևանից ճամփորդը ուղևորվել է Վրաստան, սակայն այնուհետև կրկին վերադարձել է, ՀՀ մայրաքաղաքում մնալով որոշ ժամանակ՝ մեկնել է Սիրիա, սակայն այնտեղից նորից վերադարձել է Երևան:

Սեփական մեքենան թողնելով Հայաստանում, Ռոնին մինչ Նիդերլանդներ ինքնաթիռի տոմս է գնել: Չվերթը տրանզիտային է եղել և նա պետք է թռչեր Մոսկվայից: Ինչպես հայտնել էինք, թռիչքի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը, որից հետո ճամփորդին ձերբակալել են: Ինչպես պարզաբանել է հոլանդացին, օդանավում նրան թվացել է, որ իրեն վտանգ է սպասվում, այդ իսկ պատճառով նա սկսել է օգնություն խնդրել:




Լրահոս