«Ուրալ»-ը պահանջել է չեղյալ հայտարարել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վաճառքի գործարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուրալ» բարեգործական հիմնադրամը հայց է ներկայացրել «Ուրալ Ւնվեստ» ՍՊԸ-ին ու ԱՖԿ «Սիստեմային»՝ պահանջելով չեղյալ հայտարարել «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերի վաճառքի գործարքը. «Ինտերֆաքս»-ին հայտնել է փաստաբան Այրատ Լատիպովը:

Նրա խոսքերով՝ սույն որոշումը բխում է Մոսկվայի արբիտրաժային դատարանի՝ «Բաշնեֆտի»բաժնետոմսերը հօգուտ Ռուսաստանի առգրավելու մասին որոշումից:

Փաստաբանը պարզաբանել է, որ հայցը ներկայացվել է նախօրեին, սակայն այն վարույթ դեռևս չի ընդունվել:

Բաշկիրիայի արբիտրաժային դատարանի պաշտոնական կայքում հայտնվում է, որ «Ուրալ Ինվեստին» ու ԱՖԿ «Սիստեմային» ներկայացված հայցը գրանցվել է փետրվարի 10-ին:




Լրահոս