«Հարավկովկասյան երկաթուղի»-ն 2014-ին պետբյուջե է վճարել 4 մլրդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2014 թվականի արդյունքներով զբաղեցրել է 27-րդ տեղը Հայատանի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ 4 տողով բարելավելով իր դիրքերը 2013 թ. հետ համեմատ:

Հայաստանի Հանրապետության Հարկային ծառայության տվյալների համաձայն, անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Ընկերությունը պետբյուջե վճարել էր 4 մլրդ 043,6 մլն դրամ:

«ՀԿԵ» ՓԲԸ շարունակում է բարեխղճորեն կատարել իր հարկային պարտավորությունները. 2008 թվականից Ընկերությունը պետբյուջե է վճարել 25,6 մլրդ դրամ, ինչը 2 անգամ գերազանցում է 6 տարվա ընթացքում կատարած Հայկական երկաթուղու վճարումները: Այսպիսով Հարավկովկասյան երկաթուղին իր լուման է ներդնում կառավարության ծրագրերի կատարման, Հանրապետության տնտեսական զարգացման խթանման գործում:

Վճարված հարկերի աճը պայմանավորված է նաև Հայաստանի երկաթուղայինների աշխատավարձերի աճով՝ 2014 թվականի արդյունքներով միջին ամսական աշխատավարձը ՀԿԵ-ում կազմել է 196,6 հազ դրամ՝ 2008 թվականին՝ երկաթուղու հավատարմագրային կառավարմանն ընդունման պահին գործող 74,2 հազ դրամի դիմաց:

Ընկերությունը նաև 100,8 մլրդ դրամ ներդրումներ է կատարել Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի համակարգի զարգացման ու արդիականացման համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:




Լրահոս