«Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված են Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծառայություններով, հայտնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն, անգլիական երկու ակումբներն էլ պատրաստ են պայքարել իտալացի մասնագետի համար, եթե նա մրցաշրջանի ավարտից հետո որոշի հեռանալ «արքայական ակումբ»-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշում է կայացրել հեռացնել Անչելոտիին, եթե թիմը մրցաշրջանի արդյունքներով տիտղոս չնվաճի: Իսպանական լրատվամիջոցները «Ռեալ»-ի պարտությունից հետո սկսեցին ավելի ակտիվորեն գրել Անչելոտիի հեռացման մասին:
ka