Նազարբաևը հրամայել է դոլարը փոխել տենգեով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանձնարարել է Ազգային բանկին արագացնել տնտեսության ապադոլարացմանն ուղղված աշխատանքները:

«Հանձնարարում եմ Ազգային բանկին քայլեր ձեռնարկել ակտիվացնելու տնտեսության ապադոլարացմանն ուղղված աշխատանքը: Ես արդեն դիմել եմ Շուկեևին, մեր ազգային ընկերություններին, ներդրողներին, ովքեր հենց այնպես փողերը դոլարով են պահում: Անհրաժեշտ է տենգե դարձնել»,- հայտարարել է նա այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ:

13 ամսվա ընթացքում տենգեն էժանացել է ԱՄՆ դոլարի նկատմամբ մոտ 20%-ով:

Ղազախստանի կառավարությունը և Ազգային բանկը Մաքսային միությունում Ղազախստանի գործընկեր երկրների արժութային շուկաներում անկայունության ֆոնին 2014 թվականի դեկտեմբերի վերջին մի շարք միջոցների մասին են հայտնել, որոնք կընդունվեն տնտեսությունում ազգային արժույթի դերի բարձրացման նպատակով:




Լրահոս