Բնապահպան ակտիվիստները երեկ հայտարարություն էին տարածել, թե “Խոսրովի անտառ” արգելոցի “Գիլան” տեղամասում կառուցված ապօրինի շինությունը պատկանում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Սակայն Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը թերթի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ հավելելով. “Նման բան չկա, մենք բազմիցս ասել ենք և հիմա էլ ասում ենք, որ այդ ամենը ոչ մի կապ չունի Հովիկ Աբրահամյանի հետ”։
























