Ժողովուրդ. Երեվան-Աբովյան երթուղու վարորդները կրկին գործադուլ են անում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ երեկ Երևան-Աբովյան թիվ 261 երթուղու վարորդները գործադուլ էին հայտարարել։ Նրանք դժգոհել են իրենց ստացած ցածր աշխատավարձից և աշխատանքային ոչ բարվոք պայմաններից։ Ըստ թերթի տեղեկությունների՝ երթուղին պատկանում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին՝ Կարամելի Հարութին, որից էլ փորձեցինք ճշտել գործադուլի պատճառները։ Սակայն պատգամավորն ասաց, որ ինքը Հայաստանում չէ և տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել։ Դիմեցինք երթուղին սպասարկող “Տիգրան” ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Բեգանյանին, որը բացատրեց. “Նման բան չկա, մի ժամի չափ չեն աշխատել վարորդները, էդ էլ վերջնակետի տեղափոխման հետ էր կապված։ Աշխատավարձի հարց չի եղելե։ Սակայն 261 երթուղու վարորդներից մեկը “Ժողովուրդ”-ին հայտնել է, որ իրենք ժամանակավորապես համաձայնել են աշխատել, մինչև իրենց պահանջը կատարվի։ Հակառակ դեպքում գործադուլ կանեն։
 




Լրահոս