Սաակաշվիլին Ուկրաինայում բարձր պաշտոն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նշանակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կից միջազգային հարցերով խորհրդականների խորհրդի նախագահ. հայտարարում է «Новости Грузия» գործակալությունը:

Սաակաշվիլիի նշանակման մասին հայտարարությունը Պորոշենկոն կկատարի չորեքշաբթի օրը: Կիևում կայանալիք ճեպազրույցին ներկա կլինի նաև Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի կուսակցության մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեռ չեն կարող հաստատել նրա նշանակման մասին տեղեկությունը։




Լրահոս