Դերասանուհի Ումա Թուրմանը, ինչպես երևում է, չափն անցել է պլաստիկ վիրահատոթյուններ կատարելու հարցում: Քվենտին Տարանտինոյի մուսան հայտնվել է Նյու Յորքում կայացած «Ապտակ» սերիալի պերմիերային, սակայն լրագրողները նրան հազիվ են ճանաչել: Փոխվել է 44-ամյա դերասանուհու աչքերի կտրվածքը, ճակատի մաշկն անբնական հարթ է դարձել, իսկ ժպիտը՝ ձգված:
Թե ինչպես է մեկնաբանել իր արտաքինի փոփոխությունները դերասանուհին, դեռևս հայտնի չէ:
Սակայն, ինչպես գրում է Daily Mail-ը, Նյու Յորքում կայացած պրեմիերայի ժամանակ նա անճանաչելի է եղել: