
Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Ռուբեն Սինոյանը եւ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մանաֆաս Առաքելյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Վերջիններս զբաղեցրած պաշտոններից ազատվել են իրենց դիմումների համաձայն: Այս մասին armlur .am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից: