Հովիկ Աբրահամյանի այցը Մոսկվա արժեցել է 25 մլն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարական պատվիրակությամբ օրեր առաջ երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք` Մոսկվա: Վարչապետը փետրվարի 6-ին մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, ինչպես նաև առանձնազրույց ունեցել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Armlur.am-ը տեղեկանում է, որ այդ այցը պետբյուջեի վրա բավական թանկ է արժեցել: ՀՀ կառավարության աշխատակազմի և  «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի հետ  պայմանագիր կնքվել է փետրվարի 3-ին:

Ըստ այդ պայմանագրի, փետրվարի 5-ին Երևան-Մոսկվա և փետրվարի 7-ին Մոսկվա-Երևան ուղղություններով A319 մոդելի ինքնաթիռով 4 ժամ 50 րոպե թռիչք կատարելը պետբյուջեի վրա արժեցել է 25 մլն 800 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Մոսկվա այցի ժամանակ վարչապետը «պատահաբար» հանդիպել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:




Լրահոս