Պլաստիկ շշերից պատրաստված Թեղուտիկ էկո-նավակը կփորձարկվի այսօր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հաղթանակ զբոսայգու (Մոնումենտ) լճակում այսօր՝ ժամը 19:00-ին, կկայանա պլաստիկ շշերից պատրաստված “Թեղուտիկ” էկո-նավակի փորձարկումը, այս մասին տեղեկացնում են բնապահպան ակտիվիստները:
“Թեղուտիկ” էկո-նավակն արդեն իսկ անցել է նախնական փորձարկում, ինչպես տեղեկացնում են բնապահպանները. “Երեկ այն առաջին անգամ իջեցվեց ջրի վրա, ստուգեցինք թերությունները, ամեն բան կարգին էր: “Թեղուտ” նավակն արդեն իրականություն է և կատարում է իր ֆունկցիան”: Իսկ այսօր բնապահպանները՝ ժամը 19:00-ին, Հաղթանակ զբոսայգի են հրավիրում ցանկացողներին, սեփական աչքով տեսնելու պլաստիկ շշերից պատրաստված “Թեղուտիկ”-ի նավարկումը լճակում: Այնուհետև, բնապահպանները կկազմակերպեն բուսակերական խնջույք և չինական թեյախմություն:




Լրահոս