Հեշտ չէր հեռանալ «Ռեալ»-ից. Մոուրինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս գլխավորում է Լոնդոնի «Չելսի»-ն, հայտարարել է, թե իր համար հեշտ չէր «արքայական ակումբ»-ից հեռանալու մասին որոշում կայացնել:

«Հեշտ չէր հեռանալ «Ռեալ»-ից: Սովորաբար, մարդիկ հեռանում են «արքայական ակումբ»-ից այն պատճառով, որ ակումբը չի ցանկանում համագործակցել նրանց հետ, ոչ թե սեփական նախաձեռնությամբ: Ես լքեցի այն միայն հանուն «Չելսի» վերադառնալու»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ  Մոուրինյոն գլխավորել է «Ռեալ»-ը 2010-2013 թվականներին:




Լրահոս