«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ռեկորդային գումար է առաջարկում Պոգբայի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ի  և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է ամռանը վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: Այդ մասին հաղորդում է Daily Star-ը:

22-ամյա ֆուտբոլիստը վերջերս էր երկարաձգել պայմանագիրն Իտալիայի չեմպիոնի հետ, սակայն դա չի խանգարել բանակցությունները սկսելուն: Անգլիական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 75 մլն ֆունտ (101.5 մլն եվրո): Այն տրանսֆերային ռեկորդ է: Իսկ Պոգբայի աշխատավարձը Մանչեսթերում կլինի շաբաթական 155 հազար ֆունտ ստեռլինգ:




Լրահոս