Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչը խաղադաշտ կվերադառնա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Գելզենկիրխենի «Շալկեի» դեմ պատասխան խաղում: Այն կկայանա մարտի 10-ին. տեղեկացնում է Marca-ն:
29-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք էր ստացել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ իտալացիների դեմ խաղում, որը կայացել է նոյեմբերի 16-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանը դաշտ կվերադառնա փետրվարին: