
Օգոստոսի 1-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբելյան փողոցում գտնվող կոշիկի նորոգման կրպակից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վրեժ Ս.-ին և 1962 թ. ծնված Հայկ Ջ.-ին: Նշված կրպակից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով, ներարկիչներ, “Դիմեդրոլ”-ի դեղահաբ և բամբակյա խծուծներ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: