
Սպանությունից սարսափած ականատեսները, զանգահարել են ՌԴ ոստիկանության հերթապահ բաժանմունք եւ հայտնել, որ Եկատերինբուրգի թաղամասերից մեկում մի տղամարդ է քայլում` սեւ կոստյումով, ամբողջովին արյունոտված, ձեռքին մարդու գլուխ: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտնի է դրաձել, որ նա 30-ամյա Իգոր Բուրիմովն է: Ձերբակալման ժամանակ Իգորը պատմել է, որ գլուխը պատկանում է մի տղամարդու, ում սպանությունից մեկ ժամ առաջ տեսել էր նախկին կնոջ հետ անկողնում: Նա բնակարանում տեսնելով օտար տղամարդուն դանակով հարձակվել է զույգի վրա:Կինը կտրվածքներ է ստացել ձեռքերի վրա, սակայն հասցրել է դուրս պրծնել եւ փախչել:
Տղամարդու մարմինը հայտնաբերվել է շենքերից մեկի բակում: Բուրիմովը ձերբակալված է: