Բուենոս Այրեսն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Օգոստոսի 1-ի Բուենոս Այրես նահանգի Սան Իսիդրո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը` Խուլիա Ռիտա Քուզիսի նախագահությամբ, միաձայն կողմ ՝քվեարկել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևին և, միաժամանակ, միացել Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի կողմից 2006 թ. դեկտեմբերի 13-ին ընդունված թիվ 26199՝ “Ի հիշատակ հայ ժողովրդի կրած ցեղասպանության” հանրապետական օրենքին, որով ապրիլի 24-ը հռչակվել է “Ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օր”:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից:
Քաղաքային խորհրդի նիստին ներկա են գտնվել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը, Հայաստանեաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ Արք. Մուրադյանը, Սան Իսիդրո շրջանի հոգևոր հովիվ Մաշտոց քհն. Առաքելյանը, ինչպես նաև արգենտինահայ կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քվեարկության ավարտից հետո ելույթներ են ունեցել Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը և Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ Արք. Մուրադյանը: Վերջիններս, մեծապես կարևորելով Սան Իսիդրո քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևը Հայաստանի և հայ ժողովրդի անունից իրենց երախտագիտությունն են հայտնել ճշմարտության և արդարության օգտին ընդունված փաստաթղթի առնչությամբ:




Լրահոս