
Ավանդույթի համաձայն Ուկրաինական “Շախտյոր” ակումբը ամեն ամիս քվեարկության արդյունքում ընտրում է ակումբի լավագույն ֆուտբոլիստին: Արդեն 5-րդ անգամ լավագույնն է ճանաչվում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը Մխիթարյանը կստանա օգոստոսի 4-ին Fan Cafe-ում: Նշենք, որ քվեարկությանը մասնակցած 455 հոգուց 325-ը իր ձայնը տվել է Մխիթարյանին (71.43%): Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ֆերնանդինիոն 26 (5.71%), եռյակը եզրափակել է Անդրեյ Պյատովը (5.49%):