
2013թ կայանալիք Հայաստանի նախագահի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին հայտարարել է “Ազդարար” գիտամշակութային ամսագրի վերահիմնադիր, ազատամարտիկ Մարտիկ Սարգսյանը: Այս մասին այսօր` օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: “Պատրաստվում եմ դնել իմ թեկնածությունը նախագահական ընտրություններին, եւ ես պատրաստ եմ պայքարել ուղեղների լվացման դեմ։ Իմ նախընտրական ծրագիրը ամբողջովին հիմնված է ազգային գաղափարախոսության, նժդեհական, դեպի մեր ակունքները տանող հայեցակարգերի վրա”,– ասաց նա: Մարտիկ Սարգսյանը իր պոտենցիալ ընտրողին համարում է գյուղացուն, ազատամարտիկին եւ մտավորականին, իսկ իր հիմնական մրցակիցը համարում է “իր մարտական ընկեր, ամենահզոր ու լավագույն գործող նախագահ Սերժ Սարգսյանին” եւ էպոսագետ Վարդան Սեդրակյանին։