Գորիս-Կապան ավտոճանապարհի` Քարահունջ գյուղի մոտակայքում, օգոստոսի 2-ին, ժամը 12-ի սահմաններում շրջվել է վառելիքատար ավտոմեքենա, կա վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Անհրաժեշտ է եղել հրշեջ-փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ “Սկանյա 420” մակնիշի (վարորդը Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, Արդիլ քաղաք, վարորդ` Բախտիառ Օսման) 117146 համարանիշով վառելիքատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Թափվել է մոտ 20 տ վառելիք: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: Շտապօգնության աշխատակիցների կողմից վարորդին եւ ուղեւորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Գորիս-Կապան ավտոճանապարհին շրջվել է վառելիքատար ավտոմեքենա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ