«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Եթե այսօր կայանալիք ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարի սահմանադրական փոփոխություններին գնալու մտադրության մասին, Ռոբերտ Քոչարյանն էլ առաջիկայում կհայտարարի ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին:
Երեկ մեր թղթակցին այսպիսի տեղեկատվություն է փոխանցել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին բարձր պաշտոն զբաղեցրած մի գործիչ, ով խնդրել է չհրապարակել իր անունը: Ըստ նրա, սահմանադրական փոփոխությունների թեման շատ հարմար է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, և նա մտադիր է ակտիվ մասնակցություն ունենալ սահմանադրական փոփոխությունների դեմ մղվող պայքարին: Իսկ հավանականությունը, որ այսօր Սերժ Սարգսյանը կհայտարարի սահմանադրական փոփոխությունների գնալու անհրաժեշտության մասին, բավական մեծ է»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։