«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանին տարել են դեպքի վայր, որպեսզի վերջինս պատմի, թե ինչպես են հունվարի 31-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղի մոտակայքում անհայտ անձիք ծեծի ենթարկել իրեն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԼՂՀ ազատամարտիկ Մխիթար Ավետիսյանը պատմեց, որ իրենց ծեծի ենթարկողները որեւէ բան չեն ասել, անգամ չեն ասել՝ հետ գնացեք կամ այլ բան, միանգամից հարձակվել եւ ծեծի են ենթարկել. «Մեզ ծեծի ենթարկողները քաղաքացիական հագուստով էին, ոստիկանները չկային: Չէինք ճանաչում ոչ մեկի, իսկ մենք ընդամենը գնում էինք դիմավորելու «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին, որոնց համակրում ենք»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: