ՀՀ անձնագրերը՝ ոստիկանության լքված շենքի հատակին, աղբի կարգավիճակում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ոստիկանության Կենտրոնականի բաժնի նախկին շենքի սենյակներից մեկում, որի լուսամուտները նայում են դեպի բակ, արխիվային տասնյակ անձնագրեր են լցված գետնին: Սենյակի լուսամուտը ջարդած է, անձնագրերը բաց վիճակում են, և անգամ անզեն աչքով հնարավոր է կարդալ քաղաքացիների անձնական տվյալները անուն-ազգանուն, ծննդյան տարեթիվ, գրանցման հասցե և այն ամենը, ինչ նշվում է անձնագրում: Ավելին՝ նախօրեին այդ անձնագրերը թափված էին անմիջապես պատուհանագոգին, և ցանկացած մեկը, ով կանցներ բակով, հնարավորություն ուներ տասնյակներով վերցնել առանց ոստիկանության նշված բաժնի նախկին տարածք ոտք դնելու»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս