
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյան ժամը 14-ի սահմաններում ՀՀ Կառավարությունում էր: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վ. Այվազյանը Կառավարությունում հանդիպել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Երբ Այվազյանից փորձեցինք պարզել, թե ինչու էր նա եկել Կառավարություն, «գործի վրա բռնվածի» հայացքով սրտնեղեց. «Ի՞նչ է, իրավունք չունե՞մ»: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչ հարցեր ուներ Կառավարությունում, նա պատասխանեց. «Կարոտել, եկել էի»,- նստեց ավտոմեքենան ու հեռացավ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: