Բաթումիում 35 հարկանի հյուրանոց է կառուցվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր Բաթումիում մասնակցել է 35 հարկանի հյուրանոցի կառուցման հիմնարկեքի արարողությանը, հայտնում է GHN-ը: Շինարարությունն իրականացնում է վրացական “Օրբի գրուպ” ընկերությունը:
“Մենք այսօր ունենք այնպիսի շինարարներ ու ճարտարապետներ, որոնք կարող են օտարերկրացիներից ոչ պակաս գործ անել, և այսօր այս շինհրապարակում չկա նույնիսկ մեկ օտարերկրացի շինարար”,- ասել է նախագահը: Նա ընդգծել է, որ աշխատավորները ստանում են բարձր աշխատավարձ ու գոհ են աշխատանքային պայմաններից: Հիմնարկեքի արարողությունից հետո, Սաակաշվիլին այցելել է Բաթումիի զբաղվածության գործակալություն, որը շինարարության համար տրամադրել է 250 բանվորի: Սաակաշվիլին նշել է, որ Բաթումին կդառնա պրոֆեսիոնալ կրթության տարածաշրջանային կենտրոն, քանի որ այստեղ բացվելու է ամերիկյան Տեխնիկական համալսարան:
tert .am




Լրահոս