Արտասովորն այն է, որ կին պատգամավորներն իրենց ճարպկությամբ առաջ են անցել տղամարդկանցից. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը գրում է. «Պատգամավորների գերակշիռ մասը սեփական բիզնեսը պաշտպանելու ու ծաղկեցնելու միտումով է հայտնվել Ազգային ժողովում՝ ոչ մեկի համար նորություն չէ: Արտասովորն այն է, որ կին պատգամավորները իրենց ճարպկությամբ սկսել են առաջ անցնել տղամարդկանցից: ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանը, օրինակ, որը դպրոցի տնօրենի աթոռը հաջողեցրել էր փոխարինել պատգամավորի հարմարավետ թիկնաթոռով, զբաղված է տարաբնույթ «բիզնես-պրոյեկտներով»: «ՉԻ» տեղեկություններով՝ նա իր անձնական ՀԿ-ի համար կարողանում է ոչ միայն գումարներ հայթայթել, այլև աշխատանքի տեղավորել իր ազգուտակին: Ըստ «ՉԻ» աղբյուրների՝ Ռուզան Մուրադյանը վերջերս Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկի տնօրեն է կարգել իր աղջկան»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս