«Առավոտ» օրաթերթը գրում է. «Գյումրու կենտրոնական փողոցները մաքրող մի խումբ հավաքարարներ երեկ «Առավոտ»-ին իրենց բողոքն ու զայրույթը հայտնեցին՝ կապված իրենց ցածր աշխատավարձերի հետ: Հետաքրքիրն այն է. ռր թեեւ նրանք համարվում են Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցներ, եւ նրանց ամեն վայրկյան կարող է սպառնալ աշխատանքից հեռացվելու վտանգը, սակայն համարձակորեն, անկաշկանդ քննադատում էին ղեկավարությանը. «Հանգստյան օրեր չունենք, անգամ տոն օր չունենք, առավոտվա 7-ից մինչեւ 15-ը աշխատում ենք, ու ոչ թե փողոց ենք մաքրում, մեր քաղաքը փողոց չունի, այլ կեղտաջրափոսեր…
Սխալվես՝ բերանդ բացես, ասես՝ բա սա շնո՞րհք է, շան տանջանքի համար էս ի՞նչ գումար եք տալիս, կասեն՝ մեր տված շորերը հանի ու ճամփա ընկի: Արթիկը, որ էդքան փոքր է, փողոցները շողշողում են, էնտեղի հավաքարարներին հեչի պես 70 հազար դրամ են տալիս, երեւանի մասին էլ եկեք չխոսենք, էնտեղ 100 հազար դրամին փող չեն ասում»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։