
Անգլիական «Աստոն Վիլա»-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը պաշտոնից ազատվել է անբավարար արդյունքների համար:
«Աստոն Վիլան» ԱՊԼ-ի 24-րդ տուրից հետո 22 միավորով 18-րդ հորիզոնականում է: Թիմը ընդամենը 12 գոլ է խփել առաջնությունում և այս ցուցանիշը վատագույնն է պրեմիեր լիգայում: