Հայտնաբերեցին ավտոառեվանգում կատարած եղբայրներին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս ավտոմեքենա առևանգելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 2 եղբայրների:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էրեբունու ոստիկանները գիշերը` ժամը 05.00-ի սահմաններում, օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ “ՎԱԶ 2121” մակնիշի 65 ՏՍ 333 համարանիշի ավտոմեքենայով գողացված ավտոմեքենայի պահեստամասեր են տեղափոխվում:
Ստեղծվում են օպերատիվ խմբեր` Նուբարաշենի և Էրեբունու ոստիկանների մասնակցությամբ: Արդեն լուսաբացին ոստիկանները Էրեբունի բժշկական կենտրոնի մոտ նկատում են նշված ավտոմեքենան և հատուկ գործողությունների (захват) շնորհիվ նշված ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը բերման են ենթարկվում ոստիկանություն: Ավտոմեքենայում հայտնաբերվում են նաև 4 անվադողեր և այլ պահեստամասեր: Գ. Շամշյանը հայտնում է, որ արդեն Ոստիկանությունում պարզվում է, որ նշված անձինք են` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչ, 50-ամյա Աշոտ Հովհաննիսյանը և Երևանի Սեբաստիա 28 շենքի բնակիչ, 53-ամյա Ռուբեն Հովհաննիսյանը: Վերջիններս եղբայրներ են, ովքեր ոստիկանությունում խոստովանել են, որ կեսգիշերին Հալաբյան փողոցի 25 շենքի հետնամասից առևանգել են մեկ այլ` “ՎԱԶ 2121” մակնիշի 33 TT 767 համարանիշի ավտոմեքենան: Այն թալանելուց հետո ամբողջովին խոտանված վիճակում թողել են Մուշավան թաղամասում գտնվող ամառանոցների ճանապարհին: Եղբայրներն իրենց հայտնաբերած ոստիակններին`Նուբարաշենի բաժանմունքի պետի տեղակալ Պավել Օրդյանին, Էրեբունու բաժնի քրեական հետախուզության ավագ օպերլիազոր Հովհաննես Ալեքսանյանին և օպերլիազոր Արտյոմ Սերոբյանին, հայտնել են այն վայրը, որտեղ թողել են թալանված ավտոմեքենան: Գ. Շամշյանը հայտնում է, որ Աշոտը նախկինում եղել է 8 անգամ դատապարտված և 2 ամիս առաջ է ազատվել կալանքից, իսկ Ռուբենը նախկինում եղել է 3 անգամ դատապարտված: Գ.Շամշյանի հետ զրույցում Հալաբյան փողացի բնակիչ գողացված ավտոմեքենայի սեփականատեր, 23-ամյա Գարեգին Մկրտչյանը ցավում էր կատարվածի համար, սակայն անկեղծորեն հայտնում էր իր գոհունակությունը հանցագործությունը բացահայտելու կապակցությամբ, քանի որ ըստ իր պատմածի` եթե ոստիկանները չբացահայտեին կատարվածը, ապա ինքը շատերի վրա էր կասկածելու:
Ա. և Ռ. Հովհաննիսյանները ձերբակալվել են:
 
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
 




Լրահոս