«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձևաչափով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայանա նոր խմբով ու նոր ձեւաչափով
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, որոնք զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ։ Նրանց կմիանա եւս մեկ մասնակից Հայաստանից, որը կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի Genealogy անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Երգի վերնագիրն է Don’t deny («Մի՛ ժխտիր»): ​Genealogy խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: Տեսանյութին կարող եք ծանոթանալ այստեղ։ Հավելյալ տեղեկությունների համար այցելեք Առաջին ալիքի ֆեյսբուքյան էջին, հետևեք մեզ Թվիթերում և Ինստագրամում։




Լրահոս