Այսօր տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նիստ: Այս մասին երկուշաբթի օրը` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Խորհրդի նիստի օրակարգում, ամենայն հավանականությամբ, ընդգրկված է լինելու Սահմանադրական բարեփոխումների հարցը, որի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր վերջնական պատասխան տալ հենց այս ժամանակահատվածում:

Թե ինչ որոշումներ կընդունվեն խորհրդի նիստում, պարզ կլինի այսօր երեկոյան: Այն խոստանում է հետաքրքիր լինել:




Լրահոս