ՀՀ Կառավարության այսօրվա նիստում հավանության չարժանացավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ նախագծով ամրագրվում է տարածքային ամբողջականությունը, ինչը ոչ նպատակահարմար չէ՝ ըստ կառավարության:
Օրենքի նախագիծը կուղարկվի Ազգային ժողով: