Պորոշենկոն հայտարարել է, որ բանակցություններից դեռևս ոչ մի լավ բան չկա (ուղիղ միացում)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Պյոտր Պորոշենկոյի խոսքերով՝ ռուսական կողմի ներկայացրած մի շարք պայմաններ «անընդունելի են համարվում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների, ինչպես նաև՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև բանակցությունները, որոնք շարունակվել են գրեթե 14 ժամ, ավարտված են:

Սակայն հետո ԶԼՄ-ները փոխանցեցին, որ դրանք վերսկսվել են: Պարզապես լրագրողները տեսել են, թե ինչպես են բանակցությունների սենյակից դուրս եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, իսկ այնուհետև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պարզվում է՝ Պորոշենկոն պարզապես դուրս է եկել հեռախոսով խոսելու:




Լրահոս