Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում «նորմանդյան քառյակի»՝ գրեթե 16 ժամ շարունակված բանակցություններից հետո դուրս է եկել լրագրողների մոտ:
Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահը, Ուկրաինայի շուրջ բանակցությունների արդյունքում զինադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վերջինս նշել է, որ փետրվարի 15-ից՝ ժամը 00:00-ից, զինադադարն ուժի մեկ կմտնի:
Պուտինը նաև հավելել է, որ Պորոշենկոյի հետ պայմանավորվել է ռազմական փորձագետներին հանձնարարել գնահատել Դեբալցևոյի իրավիճակը: