ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ուրբաթ օրը Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀԿ-ական Արտյուշ Ղուկասյանն աշխատանքից ազատվել է: Ըստ լուրերի՝ նրա աշխատանքից դժգոհ են եղել, քանի որ նա հատկապես վերջին տարիներին զբաղված է եղել միայն իր բիզնեսի ընդլայնմամբ: Սակայն պաշտոնական տեղեկության համաձայն՝ ՀՀ վարչապետը, ղեկավարվելով ՀՀ նախագահի 1997թ. մայիսի 6-ի հրամանագրի 1.7-րդ կետով, Ա. Ղուկասյանին ազատել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից իր դիմումի համաձայն: Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց Ղուկասյանից պարզել, թե ինչու է ազատման դիմում գրել: Նա այս օրերին արձակուրդի մեջ է: Հավելենք, որ Ղուկասյանն իր մտերմիկ շրջապատում ասել է, թե իրեն տանելու են «ավելի լավ գործի»: Ի դեպ, նրա տանիքը ՀՀԿ-ում համարվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս