Մի քանի ժամ հետո վարագույրները կբացվեն. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ի բոլոր որոշումները կարևոր են: ՀՀԿ-ն ոչ միայն իշխող ուժն է, այլև` քաղաքական ռիթմի թելադրողը: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Կուսակցական բոլոր որոշումներն ունեն իրենց ազդեցությունն ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական ոլորտներում»,- նշեց նա` պատասխանելով հարցին, թե ինչ սպասել այսօր ՀՀԿ խորհրդի նիստից:

Ըստ նրա՝ որոշումները կայացվում են բաց ընթացակարգերով, և ՀՀԿ որոշումը կարող է օրակարգ ծառայել երկրի քաղաքական կյանքի համար: Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն մի քանի պաշտոնյաjի հրաժարականներ է պահանջում, Ա. Աշոտյանը պատասխանեց, թե չի պատրաստվում իր գործը թողնել ու մեկնաբանել որոշ ԲՀԿ-ականների ինչ-որ հայտարարություններ: Աշոտյանը նշեց, որ մի քանի ժամ հետո վարագույրները կբացվեն:

Նշենք, որ այսօր` 19:30, տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստ:




Լրահոս