Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2015 թվականի ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ որոշման նախագիծը միտված է արտահանման` որպես գործիքի առավել ընդլայնված ոգտագործելուն:
«Նախ արտահանման քաղաքականության մեջ մենք պիտի առաջնային ուշադրություն դարձնենք մեր արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը` նոր շուկաների ձևավորմանը, և այդ շուկաներում Հայաստանի ապրանքների առաջմղմանը»,-ասաց նախարարն`ընդգծելով, որ այսուհետ ընդգրկվելու են ոչ միայն այն ճյուղերը, որոնք առկա են ռազմավարությամբ հաստատված 11 ենթաճյուղերով, այլ տարածում է լինելու ողջ մշակող արդյունաբերության վրա:
Նախարարը տեղեկացրեց, որ ֆինանսավորումը կազմելու է ընդհանուր առմամբ 600 միլիոնից ավելի` մոտ 601 միլիոն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե 601 միլիոնից որքա՞նն է այս տարի ծախսվելու.
«Ամբողջությամբ պիտի ծախսվի»,-արձագանքեց նախարարը:
«Բայց 15-17 թվականներինն է այս ծրագիրը»,-ասաց Աբրահամյանը:
Նախարարը պատասխանեց, որ դա ողջ ծրագրի տևողությունն է, սակայն ամեն տարի այդ գումար իրացվելու է ծրագրի համար: Առարկություններ չեղան, և նախագիծը հաստատվեց: