Մինսկում ամեն ինչ Պուտինի ուզածով եղավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նորմանդյան քառյակ»-ի բանակցություններն արդյունք տվեցին: Հանդիպման ավարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել: Նա թվարկել է փաստաթղթի հիմնական դրույթները.

1. Փետրվարի 15-ի ժամը 00:00-ից զինադադարի հաստատում,

2. Այսօրվա շփման գծից ծանր սպառազինության հետքաշում,

3. Դոնբասի բնակչության օրինական իրավունքների հետևում,

4. Սահմանային հարցերի լուծում՝ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հետ համաձայնությամբ,

5. Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների հատուկ կարգավիճակի մասին ավելի վաղ ընդունված օրենքի՝ ուժի մեջ մտնել:

6. Մարդասիրական ու տնտեսական բնույթ կրող մի շարք հարցեր:

Պուտինը նշել է, որ բանակցությունները ձգձգվել են, քանի որ Կիևը հրաժարվել է աշխարհազորայիների հետ անմիջական հաղորդակցվելուց:

Մինչ այդ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ մի քանի ժամ շարունակված բանակցությունները չափազանց լարված էին, և ուկրաինական կողմին վերջնագիր էր ներկայացվել:

Հաշվի առնելով վերոթվարկյալ կետերն ու տարբեր հայտարարություններ՝ կարելի է փաստել, որ այս բանակցություններում, անխոս, հաղթողը հենց Պուտինն է:

Գրեթե ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող բանակցությունների արդյունքների վերաբերյալ արդեն սկսել են կարծիքների հայտնել հայտնի քաղաքական գործիչները, ովքեր փաստում են Վլադիմիր Պուտինի հաղթանակը:

Այսպես, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ռոբերտ Շլեգելը գրում.

«1 Զինադադար, 2. ծանր սպառազինության հետքաշում, 3. հակամարտության քաղաքական կարգավորում: Այո, Պորոշենկոյի համար լավ լուր չկա»:

Իսկ ռուսական «Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը գրել է.

«Վե՛րջ: Սառեցված հակամարտություն: Մերձդնեստր-2 (եթե զինադադարը պահպանվի): Եվրոպան համաձայնեց: Այժմ մնում է իմանանք ԱՄՆ-ի դիրքորոշումը»:

Ստորև ներկայացնում ենք պայմանագրի դրույթները.

past

 

2

317-450x600




Լրահոս